Քայլելով լիցքավորել հեռախոսը

Զբոսնելը շուտով բավական կլինի հեռախոսի մարտկոցը վերալիցքավորելու համար: Այժմ ԱՄՆ գիտաշխատողները զարգացնում են մարդկային շարժումներից էլեկտրաէներգիա հավաքելու մեթոդները:

Կոշիկի մեջ տեղադրված սարքը կլանում է միկրո կաթիլների շարժումից առաջացած էներգիան և փոխակերպում այն էլեկտրականի: Այնուհետև խնդիր է առաջանում հոսանքը կոշիկից հեռախոս տեղափոխել: Դա կկատարվի կամ USB լարի միջոցով, որը այնքան էլ պրակտիկ տարբերակ չէ, կամ անլար հաղորդիչի միջոցով:

Կինետիկ լիցքավորումը արդեն օգտագործվում է թույլ հզորությամբ որոշ սարքավորումների մեջ ինչպիսիք են ժամացույցը կամ սենսորը:

Վիսկոնսին համալսարանի պրոֆեսոր Թոմ Կրուպենկինը BBC-ին տրված հարցազրույցում նշում է. << Մարդիկ, ընդհանուր առմամբ, շատ հզոր էներգիա արտադրող մեքենաներ են: Կարճ տարածության վազքի ժամանակ մարդ կարող է արտադրել 1 Կիլովատ էներգիա>>:

Դա, ըստ գիտնականների, ավելի քան բավական է հեռախոսը լիցքավորելու համար:
Դիտումներ: 4118

Այլ նորություններ

LG G4-ի նկարները հայտնվել են համացանցում

15.03.2015

OnLeaks-ը հրապարակել է իր Twitter-ում առաջիկա առաջատար LG G4-ի նկարները: Սմարթֆոնը անցյալ տարվա G3-ի և կոր G Flex 2-ի խառնուրդն է։G4-ը միանշանակ կստանա լազերային ավտոֆոկուս, երկվորյակ ֆլեշ, 2K էկրան, Snapdragon 810 և 16 մեգապիքսել տեսախցիկ։...

Մեր ժողովրդի հերթական խայտառակությունը

08.04.2014

Դե արի ու այս սիրելի հայրենակիցներին համոզի, որ ընտրակաշառք չվեկալեն ...