Ինչու Facebook-ը գնեց WhatsApp-ը 19 միլիարդ դոլարով ?

Համացանցում կայծակնային արագությամբ տարածվեց այն լուրը, որ Facebook-ը գնում է WhatsApp մեսինջերը 19 միլիարդ դոլլարով: Բայց, թե որն էր պատճառը այս աննախադեպ գնով գործարքի ոչ ոք չներկայացրեց: Դա կպարզաբանենք մենք:
Facebook-ը անկասկած սոցիալական ցանցերի թագավոր է համարվում, բայց երբ անդրադառնում ենք մեսինջերներին (նամակագրությունների համակարգերին), ապա այստեղ WhatsApp-ը մաքուր հաղթանակ է տանում: Ուսումնասիրությունները կատարվել են On divice կազմակերպության կողմից աշխարհի 5 խոշորագույն երկրներում՝ Android և iOS համակարգերից օգտվողների շրջանում: Արդյունքում պարզ է դառնում, որ WhatsApp-ը հետևում է թողել այնպիսի հզոր մեսինջերների, ինչպիսին է Skype, Apple’s iMessage, Google’s Hangouts, BBM Messenger, Snapchat, Viber և այլն: Անցյալ տարի ընկերության գործադիր տնօրեն Յան Կումը հայտարարել էր, որ WhatsApp-ը ունի ամսեկան 300 միլիոն ակտիվ օգտատեր:
Նշեմ նաև որ, WhatsApp-ը առաջարկում է նամակագրության ծառայություն 1-ին տարին անվճար, այնուհետև տարեկան 0.99 դոլլար բաժանորդավճարով: Անշուշտ սա թանգ հաճույք չէ, բայց եթե համեմատենք այն օրինակ Viber-ի հետ, որը ընդմիշտ անվճար է, ապա շուկայի նման բաժանումը դառնում է անհասկանալի:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը այսօր իր ֆեյսբուքյան էջում նոր ստատուս է հրապարակել որը կներկայացնենք կրճատ. << Սիրով Ձեզ եմ տեղեկացնում, որ մենք համաձայնության եկանք ձեռք բերել WhatsApp-ը և նրա ողջ աշխատակազմը կմիանա մեր թիմին: WhatsApp-ը պարզ, արագ և հուսալի մեսինջեր է, որը օգտագործում է 450 միլիոն մարդ և ունի օրեկան 1 միլիոն նոր բաժանորդ, նա շուտով կմիավորի 1 միլիարդ մարդու: WhatsApp-ն ու Facebook-ը կշարունակեն աշխատել միմյանցից անկախ, չշեղվելով իրենց ուղիներց>>:
Դիտումներ: 2656

Այլ նորություններ

Գովազդ հենածիվներով

14.07.2014

Սիրով Ձեզ ենք ներկայացնում գովազդի նոր և յուրահատուկ տարբերակ, որը իրականացվում է հեծանիվների միջոցով:Ծառայությունը մատուցում է մեր գործընկեր BoomBike գովազդային ընկերությունը, որը միակն է Հայաստանում: Հեծանվորդները գովազդային պաստառներով շրջում են Երևանի մարդաշատ փողոցներով և հրապարակներով` գրավելով հազարավոր մարդկանց ուշադրությունը: Գովազդի այս տեսակը չափազանց արդյունավետ է և մատչելի:Հեծանվորդները գովազդատուի նախընտրած երթուղիներով վարում են օրեկան  6 ժամ, ժամը 12:00-19:00-ի սահմաններու...

Կոնչիտայի լավագույն ֆոտոսեսիան

11.05.2014

Կոնչիտայի լավագույն ֆոտոսեսիան...

Վազգեն Սարգսյանը երգում է Վանո Սիրադեղյանի հետ

19.05.2014

Վազգեն Սարգսյանը երգում է Վանո Սիրադեղյանի հետ...