Լիցքավորե՞լ հեռախոսը ողջ գիշեր

Հաճախ են խոսում այն մասին, որ չի կարելի բջջային հեռախոսը լիցքավորել ողջ գիշեր և ընդհանրապես երկար ժամանակ: Անշուշտ, այդ խոսակցությունները անհիմն չեն, բայց դրանք վերաբերում են հին մոդելի բջջային հեռախոսներին, որոնք աշխատում էին նիկել կադիում (NiCd) մարտկոցներով: Այս մարտկոցները չպետք է շարունակեն լիցքավորվել ամբողջությամբ լիցքավորված ժամանակ: Այս գործողությունը թուլացնում է մարտկոցի հզորությունը և կրճատում է նրա կյանքը. որոշ աղբյուրների հավաստմամբ նաև հրավտանգ է: Այժմ ժամանակակից հեռախոսների մարտկոցները չունեն այդպիս խնդիրներ: Մարտկոցը ինքնուրույն անջատում է իր լիքցավորումը՝ անհրաժեշտ քանակությունը ստանալուց հետո, և այս պարագայում, անգամ օրերով լիցքավորելու դեպքում, մարտկոցին վտանգ չի սպառնում: Եվ ընդհակառակը, խորհուրդ չի տրվում կարճ ժամանակով հաճախակի լիցքավորումները, գերադասելի է միանգամից ամբողջությամբ լիցքավորումը: Կա ևս մի կարևոր խնդիր, որը չի կարելի անտեսել: Մարտկոցը չի կարելի լիցքաթափված վիճակում երկար պահել, քանի որ դա կրճատում է հետագայում նրա լրցքավորման տարածությունը:
Դիտումներ: 3269

Այլ նորություններ

Nokia-ն կվաճառի Vertu ստորաբաժանումը

08.02.2012

Nokia-ն սմարթֆոնների վաճառքի քանակով 3-րդ տեղում է հայտնվել: Այժամ Ֆինական Nokia ընկերությունը մտադիր է վաճառել ձեռքով հավաքված, լյուքս դասի թանկարժեք հեռախոսների արտադրությամբ զբաղվող իր Vertu դուստր ձեռնարկությունը: Vertu-ի արժեքը դեռ հայտնի չէ. ընկերության տարեկան հասույթը գնահատվում է $300 մլն-ից $400 մլն-ի սահմաններում: Ստորաբաժանումը հիմնվել է 1998-ին: Այս ապրանքանիշի հեռախոսները վաճառվում են շուրջ 60 երկրներում, դրանք մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանում, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում: ...

LG G3-ը և Apple iPhone 6-ը ճանաչվել են որպես լավագույն սմարթֆոններ - See more at: http://www.heraxos.am/news/91#sthash.vHAF2zPo.dpuf

05.03.2015

 Քվեարկությանից հետո պարզվեց, որ Apple iPhone 6-ը և LG G3-ը 2014 թվականի լավագույն սմարթֆոններն են։   Լավագույն  պլանշետ ճանաչվեց Microsoft Surface Pro 3-ը։  Բյուջետային ներկայացուցիչներից հաղթեց Motorola Moto E-ն։  ...

Չափազանց վախենալու ուրվականը վերելակում - Թաքնված տեսախցիկ Բրազիլիայում

07.04.2014

Չափազանց վախենալու ուրվականը վերելակում: Թաքնված տեսախցիկ Բրազիլիայում...