3 ամյա երեխան փրկեց մոր կյանքը

3 ամյա Արիաննայի մայրը 8 ամսական հղի էր, հանկարծ ուշաթափվեց, աղջիկը խնդրում էր՝ ՙԱրթնացիր, մամ...՚, բայց մաման կենդանության նշաններ ցույց չէր տալիս... Արիաննան մոր գրպանից հանեց բջջայինը, ոչ մի համար չգիտեր, բայց սկսեց տնտղել ու գտավ մորաքրոջ նկարը համարի կողքին, զանգահարեց... Մորաքույրը չէր պատասխանում.... Արիաննան գոռաց՝ ՙՄորքուր, զանգիր ինձ, մաման չի ուզում արթնանալ...՚: Երեխայի ձայնը գրանցվեց մեսիջի ձեւով: Մորաքույրը ի վերջո եկավ տուն, տեսավ մեսնիջը, անմիջապես զանգահարեց 911... Փրկարարներն ու շտապ օգնությունը ժամանեցին միասին, Արիաննան բացեց դուռը, մորը տարան հիվանդանոց, իսկ անցած շաբաթ նա ծննդաբերեց: Ու հենց անցած շաբաթ էլ Մասաչուսեթսի Վերմութ քաղաքի ոստիկանությունը պարգեւատրեց փոքրիկին, որը փրկեց մոր կյանքը: Հիմա նա երկու նվեր ունի՝ ոստիկանության գովասանագիր եւ քույրիկ...
Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=682802951781736&set=a.151954001533303.35451.100001561137692
Դիտումներ: 3525

Այլ նորություններ

Ջաստին Բիբերը բեմում խայտառակ եղավ

10.02.2014

Ջաստին Բիբերը խայտառակ եղավ, ձեռքից գցելով միկրաֆոնը ֆոնոգրամայի ժամանակ ...

ODIN - Առաջին պրոեկցիոն մկնիկը աշխարհում

15.03.2015

Serafim ընկերությունը որոշել է, որ ժամանակն է փոխել մեր պատկերացումները և ներկայացրել է աշխարհում առաջին պրոեկցիոն մկնիկը։ Արտաքնապես սարքը նման է տրանսֆորմերի, փայլուն աչքերով և կոմպակտ չափը հնարավորություն է տալիս այն պահել գրպանում կամ դրամապանակում։ ODIN Aurora նախագծում է պատկերը հարթ մակերևույթին, որն ավելի շատ նման է դասական նոտբուքի trackpad-ին:Մկան արժեքը կկազմի $ 49:...

Samsung Galaxy S6 և Samsung Galaxy S6 Edge

26.02.2015

Samsung-ի ամենասպասված հեռախոսները առաջատար Galaxy S6-ն է  և նրա եղբայր, կոր էկրանով Galaxy S6 Edge-ը. Ըստ լուրերի, նոր հեռախոսները ունեն միանման տեխնիկական պարամետրեր, քանի որ այդպես է եղել անցյալ տարի, Galaxy Note 4-ի և Galaxy Note Edge-ի հետ....